«Հյուսիս-հարավի» Լանջիկ-Գյումրի հատվածում 23 կմ երկշարք ճանապարհը կդառնա քառաշարք

«Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում շարունակվում են կառուցման աշխատանքները
23 կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում ընթանում են տարաբնույթ աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում շարունակվում են կառուցման աշխատանքները։ Տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
«23 կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում ընթանում են տարբեր աշխատանքներ՝ հողային, ասֆալտապատում, կամուրջների, վերգետնյա և ստորգետնյա անցումների, գյուղտեխնիկայի անցումների, տրանսպորտային հանգույցների, հեղեղատարների, արհեստական այլ կառույցների կառուցում»,–ասվում է հաղորդագրությունում։
«Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում շարունակվում են կառուցման աշխատանքները
Նշվում է, որ կառուցման արդյունքում 23 կմ երկշարք ճանապարհը կլայնացվի՝ դարձնելով քառաշարք ճանապարհ:
Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի ԵՆԲ վարկային և դրամաշնորհային միջոցներով։
Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի 27,5 կմ ճանապարհահատվածի ամբողջական ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքները նախանշված է ավարտել մինչև տարեվերջ։
«Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում շարունակվում են կառուցման աշխատանքները