ՀՀ հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամուսնացել է

Էդուարդ Սպերցյան
Ռուսական ակումբի 23-ամյա ֆուտբոլիստն ամուսնանում է Ալինա Կարապետյանի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այսօր ամուսնացել է: Հարսանիքի առաջին կադրերն արդեն հայտնվել են համացանցում։
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում:
Ըստ լրատվամիջոցների` 23-ամյա ֆուտբոլիստն ամուսնանում է Ալինա Կարապետյանի հետ:
Մետաղորսիչով ստուգել են բոլոր 900 հյուրերին. Փաշինյանը հարսանիքի է մասնակցել. «Հրապարակ»
Հիշեցնենք` Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, ծնվել է Ռուսաստանում, 2021 թվականի փետրվարից հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականում։ Առաջին ելույթն անցկացրել է մարտի 31-ին Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռումինիա (3-2) հանդիպմանը և դարձել մեկ գոլի հեղինակ։
«Թրևիս, ես հղի եմ». Քիմ Քարդաշյանի քույրն անակնկալ է մատուցել ամուսնուն