Արմավիրում խմորեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Խմորեղենի արտադրամասի հատակը չի պահվել նորոգ վիճակում՝ պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից` հեշտությամբ լվանալու և ախտահանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Արմավիրում «Ոսկեհատիկ Սվիթե» ՍՊԸ-ին պատկանող խմորեղենի արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։
«Մասնավորապես՝ խմորեղենի արտադրամասի հատակը չի պահվել նորոգ վիճակում, պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից`հեշտությամբ լվանալու և ախտահանելու համար։ Արտադրամասի սեղանների մակերևույթները չեն պահվել բարվոք վիճակում՝ ենթակա են եղել փոխարինման»,–նշվում է հաղորդագրությունում։
ՍԱՏՄ–ից հայտնում են, որ խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է