«Աերոֆլոտը» հուլիսի 12-ից Միներալնիե Վոդի–Երևան թռիչքներ կիրականացնի

«Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռ
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Աերոֆլոտ» խումբը հուլիսի 12-ից Մինվոդիից Երևան թռիչքներ կիրականացնի։ Օպերատորը կլինի «Ռոսիա» ավիաընկերությունը։ Տեղեկությունը հայտնում է ավիափոխադրողը։
««Աերոֆլոտը» սկսում է Մինվոդի–Երևան կանոնավոր ուղիղ չվերթերի տոմսերի վաճառքը»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ավիաընկերության` թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ։
«Fly Arna»–ն չվերթեր կիրականացնի դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայան
Նշվում է, որ «Աերոֆլոտի» ամառային չվացուցակում նաև Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Սոչիից, Սամարայից, Եկատերինբուրգից և Վոլգոգրադից դեպի Երևան չվերթեր կան։ Ընկերությունն ակնկալում է, որ Մինվոդին Հայաստանի հետ կապող նոր ուղղությունը պահանջված կլինի երկու երկրի հյուրերի և քաղաքացիների շրջանում։
Մեկնարկել են «Flynas» ավիաընկերության Էր Ռիադ - Երևան - Էր Ռիադ երթուղով չվերթերը