Պապիկյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ պաշտպանական համագործակցության նախագծեր է քննարկել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ֆրանսիացի գործընկերոջ հետ. Արխիվային լուսանկար
Նախարար Սուրեն Պապիկյանը ջերմ ու անկեղծ է համարել վերջերս ֆրանսիացի գործընկերոջ հետ ունեցած զրույցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի իր պաշտոնակից Սեբաստիեն Լեկորնյուի հետ պաշտպանական համագործակցության նախագծեր են քննարկում: «Twitter»-ի իր էջում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ամփոփելով Ֆրանսիա կատարած այցի արդյունքները, շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության և անկեղծ զրույցի համար:
«Շարունակել ենք հայ-ֆրանսիական բարեկամության ոգով պաշտպանական համագործակցության նախագծերի շուրջ քննարկումները», - գրել է նախարարը:
Նշենք, որ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բանակցություններ է վարել Լեկորնյոյի և այլ պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև եղել է Լե Բուրժեի միջազգային ավիաշոուում: