ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գրավել է Սաուդյան Արաբիայի ակումբների ուշադրությունը։ Այս մասին գրում է իտալական Calciomercato կայքը։
Կայքում ասվում է, որ այդ երկրի ակումբները մտադիր են հնարավորինս շատ փորձառու խաղացողներ հրավիրել իրենց առաջնություն։
Թե կոնկրետ որ ակումբն է հետաքրքրված հայ ֆուտբոլիստի ծառայություններով, չի նշվում։
Բացի Հենրիխ Մխիթարյանից, սաուդյան ակումբները հետաքրքրված են նաև «Ինտերի» ֆուտբոլիստ Մարսելո Բրոզովիչով։
Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 6 մլն եվրո։
Հիշեցնենք՝ հայ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով «Ինտերին» է միացել 2022-ի ամռանը՝ մեկ տարով։
Այս մրցաշրջանում նա ներազուրիների կազմում դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու նվաճել է Իտալիայի Սուպերգավաթը։