Հայաստանը լրացուցիչ 7,4 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղին

Վարկ տրամադրելու նպատակը հետպատերազմական ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածությունը մեղմելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղին կտրամադրի 2,9 մլրդ դրամ (մոտ 7,4 մլն դոլար) հավելյալ միջպետական վարկ։ Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։
Միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության նվազեցմանը։
«44-օրյա պատերազմը չէր լինի, եթե...». Փաշինյանը` ինքնորոշման իրավունքի մասին
Միջպետա­կան վարկը Լեռնային Ղարաբաղի կառավարությանը կտրամադրվի տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։
Ի՞նչ է նշանակում բանակցությունները սկսել սեփական կետից. Փաշինյանը բացատրեց