Գարեգին Երկրորդն ընդունել է զոհված և գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամներին

Գարեգին Երկրորդն ընդունել է զոհված և գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամներին
Քննարկվել է «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն կտրամադրվի 50 ընտանիքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ–ն Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընդունել է զոհված և գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամներին։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նրանք այցելել էին Մայր աթոռի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում։
Գարեգին Երկրորդն ընդունել է զոհված և գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամներին
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ հիմնադրամը Մասյացոտն թեմի հոգևոր դասի հետ համագործակցելովնյութական, բարոյական ու հոգեխնամ աջակցություն է ցուցաբերում որդեկորույս ընտանիքներին։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ինչպես Արարատի, այնպես էլ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում, որի շրջանակներում աջակցություն կտրամադրվի 50 ընտանիքների։
«Հերոս զավակների քաջության օրինակն առաջնորդելու է հայորդիներին քաջարի ոգով շարունակելու տեր լինել իրենց երկրին, ազատ ու անկախ ապրելու իրավունքին»,– ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը։
Վերջում, ի պատասխան զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հարցերի, Նորին Սրբությունն անդրադարձել է պատերազմում անհայտ կորած զինվորականների հայտնաբերման և ռազմագերիների վերադարձման ուղղությամբ Հայ եկեղեցու կողմից կատարված ու կատարվող աշխատանքներին։