Չինաստանի ռեստորաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել․ ավելի քան 30 մարդ է մահացել

Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Sputnik
Ավելի քան 30 մարդ մահացել է, 7-ը՝ վիրավորվել Չինաստանի Նինսիա-Հուեյի ինքնավար շրջանի Ինչուան քաղաքի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Տեղեկությունը հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:40-ի սահմաններում Սինիցինի շրջանի բանուկ փողոցում՝ բարբեքյու-ռեստորանի աշխատանքային տարածքից հեղուկ գազի արտահոսքի հետևանքով:
Նշվում է, որ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ոստիկանները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։