ԶՊՄԿ անվտանգության աշխատակցին սպանած ադրբեջանցին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Азербайджанец Гусейн Ахундов (слева), убивший силовика ЗПМК, во время суда
Որոշումը հրապարակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) անվտանգության աշխատակցին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Судья Наполеон Оганян во время суда над азербайджанским военнослужащим
Դատավոր Նապոլեոն Օհանյանը կարդում է դատավճիռը
Որոշումը հրապարակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը։ Դատավոր Նապոլեոն Օհանյանը բավարարել է դատախազ Մովսես Անտոնյանի պահանջը` դատապարտել Հուսեյն Ախունդովին 20 տարի ազատազարկման։
Հուսեյն Ախունդովը մեկն է այն երկու ադրբեջանցի զինծառայողներից, որոնք ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էին Հայաստանի սահմանը։
Ըստ քրեական գործի նյութերի` ապրիլի 12-ին Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով կրակել է ԶՊՄԿ-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա և սպանել նրան։
Դեպքից հետո նա գողացել է սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և ներբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Ադրբեջանցին փորձել է գողանալ նաև տուժողի մեքենան և փախուստի դիմել Իրան, բայց դա նրան չի հաջողվել։
ԶՊՄԿ-ի պահնորդի դին հայտնաբերվել է շարժական տնակի դիմաց. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Դեպքի հաջորդ օրը Սյունիքի մարզի Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել ու հանձնել իրավապահներին։