Վայքում ավտոմեքենա լվանալիս հոսանքահարվել և մահացել է 14–ամյա պատանի

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել` հոսանքահարվել և մահացել է 14–ամյա տղա: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 16:20-ի սահմաններում, «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:
«Պարզվել է, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ 14-ամյա Վաչե Ա.-ն է, որը ժամը 16:00-ի սահմաններում Վայք քաղաքի Սիամանթոյի փողոցում` իր պապիկի տանը, ավտոմեքենա լվանալու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել և մահացել է»,– գրում է կայքը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դժբախտ պատահար Դիլիջանում. 39–ամյա տղամարդը հոսանքահարվել է ու տեղում մահացել