Մտադրությունները լուրջ են. Իրանի ԱԳՆ–ն` թուրք–սիրիական հարաբերությունների մասին

Здание министерства иностранных дел ИранԻրանի ԱԳՆа
Իրանի ԱԳՆ–ն համոզված է, որ Թուրքական կողմը հարգում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Անկարան և Դամասկոսը ձգտում են վերականգնել երկկողմ կապերը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի ավագ օգնական Ալի Ասգար Հաջին։

«Կարծում եմ, որ երկու կողմն էլ հարաբերությունները վերականգնելու լուրջ մտադրություն ունի։ Մի շարք հարցեր կան, դրանք բարդ խնդիրներ են։ Սակայն մենք քաղաքական վճռականություն ունենք... Իհարկե, մեր թուրք բարեկամներն ասել են, որ իրենք հարգում են Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու միասնությունը»,– հայտարարել է դիվանագետը սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ Աստանայի ձևաչափով բանակցությունների 20-րդ փուլից հետո։

Դիվանագետը հավելել է, որ նախորդ շաբաթ Դամասկոս է այցելել, որտեղ թուրք–սիրիական հարաբերությունների խնդրահարույց կետերին վերաբերող հարցեր է քննարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։
Հիմնական վիճահարույց պահերի թվում դիվանագետը նշել է Սիրիայի և Թուրքիայի սահմանին անվտանգության ապահովումը, ահաբեկչությունը, սիրիացի փախստականների վերադարձը, Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը։
ՌԴ–ն, Սիրիան, Իրանն ու Թուրքիան անդրադարձել են Անկարայի և Դամասկոսի հարաբերություններին