Մերձմոսկվայում երկու անօդաչու է ընկել ռազմական պահեստների մոտ

Մերձմոսկվայում երկու անօդաչու է ընկել ռազմական պահեստների մոտ
Մերձմոսկվայում երկու անօդաչու է ընկել ռազմական պահեստների մոտ, զոհեր չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այսօր առավոտյան Մոսկվայի մարզում երկու անօդաչու է ընկել ռազմական պահեստների մերձակայքում, ավերումներ և տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
«Այսօր առավոտյան ժամը 5:30–ի և 5:50–ի սահմաններում զինվորականների դիմակայման հետևանքով ինքնաթիռատիպ երկու սարք է ընկել զորամասերից մեկի պահեստներին մոտենալիս», – գրել է նա իր Telegram–ի ալիքում։
Անօդաչուների բեկորները հայտնաբերվել են, ավերումներ և տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները, տարածքը շղթայված է, հավելել է Վորոբյովը՝ բնակիչներին հորդորելով հանգստություն պահպանել։
Մայիսի 30-ին Ուկրաինան Մոսկվայի նկատմամբ անօդաչուներով ահաբեկչական գործողություններ էր իրականացրել։ ՌԴ ՊՆ–ի տվյալներով` Կիևն ինքնաթիռատիպ 8 ԱԹՍ էր գործարկել, որոնցից հինգը խոցվել էր Մոսկվայի մարզում զենիթաթնդանոթային համալիրի կողմից, երեքին «խլեցրել» էին ՌԷՊ–ի միջոցները։
Մերձմոսկվայում երկու անօդաչու է ընկել ռազմական պահեստների մոտ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով անօդաչուների գրոհը, հայտարարել էր, որ դա կիևյան ռեժիմի պատասխանն էր որոշումների ընդունման կենտրոններից մեկին մայիսի 28-ին հասցված ՌԴ արդյունավետ հարվածին։