Ռուսաստանի ԱԴԾ–ի աշխատակիցները Մելիտոպոլում դիվերսանտների խումբ են ձերբակալել, որոնք մահափորձ էին նախապատրաստում Զապորոժիեի մարզի իշխանության մարմինների ներկայացուցիչների դեմ։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության վարչության մամուլի ծառայությունը։
«Օպերատիվ–որոնողական համալիր միջոցառումների իրականացման ընթացքում վարչության աշխատակիցները բացահայտել են Մելիտոպոլի բնակիչների, որոնց հավաքագրել էր Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը Զապորոժիեի մարզում դիվերսիոն–ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար։ Ահաբեկիչների թիրախը մարզի իշխանության մարմինների ներկայացուցիչներն էին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունում նշել են, որ «Զապորոժիեի մարզի գծով Ռուսաստանի ԱԴԾՎ–ի աշխատակիցների գրագետ գործողությունների արդյունքում դիվերսանտները հայտնաբերվել և ձերբակալվել են»։
ԱԴԾՎ–ի տվյալներով` հանցագործությունը նախատեսվում էր իրականացնել «ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառմամբ, որի բաղադրիչները հանցավոր խմբի մասնակիցները ստացել էին Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներից»։ Ահաբեկիչների բնակության վայրերում հայտնաբերվել և առգրավվել են «ինքնաշեն պայթուցիկ սարքի պատրաստման համար նախատեսված բաղադրիչներ, այդ սարքի կիրառման հրահանգներ, ինչպես նաև տվյալներ, որոնք բացահայտում են, որ չարագործներն աշխատել են ուկրաինական հատուկ ծառայությունների համար»։