ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. 72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Տեղեկությունը հայտնում է Ա1+–ը։
Պատգամավորը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Վիգեն Խաչատրյանը 1994 թ. հիմնել է Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը և ընտրվել կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ։
1996-1997 թթ. եղել է Երևանի փոխքաղաքապետ։ 1998 թվականին Վիգեն Խաչատրյանը եղել է ՀՀ նախագահի թեկնածու՝ ընտրություններում հավաքելով 1 տոկոսից քիչ ձայն։
1990 թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
2021 թ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմում ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։