ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ջերմուկ քաղաքում՝ «Սուրբ Գայանե» եկեղեցու մոտակայքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա ծառին, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 18։00–ի սահմաններում։
Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը 15–ամյա տուժած Ա. Ս.-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայքի բուժկենտրոն։ Փրկարարները վարորդին` 15–ամյա Ա. Պ.–ին, պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային, նա ևս հոսպիտալացվել է Վայքի բուժկենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու դուրս բերել քաղաքացու դին, մոտեցրել դի տեղափոխող մեքենային։
ՆԳՆ–ն մահացածի մասին տվյալներ չի հայտնում։