ՀԴՄ կիրառման կանոնները խախտած տնտեսվարողները տուգանվել են շուրջ 227.5 մլն դրամի չափով

ՀԴՄ
ՊԵԿ-ը հրապարակել է նաև ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների և տվյալ օբյեկտների ամբողջական ցանկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀԴՄ կիրառման կանոնների խախտած տնտեսվարողները մայիսին տուգանվել են շուրջ 227.5 մլն դրամի չափով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մայիս ամսվա ընթացքում ՊԵԿ–ը արձանագրել է, որ 724 հարկ վճարող խախտել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները։
«Հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է շուրջ 227.5 մլն դրամի չափով տուգանք»,– նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
ՊԵԿ-ը հրապարակել է նաև ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների և տվյալ օբյեկտների ամբողջական ցանկը։