Պայթյուն և հրդեհ Ղրղզստանի նավթաբազայում. տուժածներ կան

Բիշքեկից բժիշկների բրիգադ են ուղարկել Շոպոկով։
Sputnik
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից ոչ հեռու գտնվող Շոպոկով քաղաքում նավթաբազա է հրդեհվել։ Տեղեկությունը հայտնում են ղրղզական լրատվամիջոցները։
Ականատեսների խոսքով՝ հրդեհից առաջ պայթյուններ են լսվել։
Երկրի առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրել են, որ հրդեհն առաջացել է ցիստեռնի պայթյունի հետևանքով, տուժել է չորս մարդ։ Նրանցից մեկին ծանր վիճակում տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, երեքին` վնասվածքաբանության բաժանմունք:
Հրդեհ Իրանի քիմիական գործարաններից մեկում. 9 մարդ է տուժել
Բիշքեկից սանավիացիայով բժիշկների բրիգադ են ուղարկել Շոպոկով։ Տեղում շտապօգնության երեք բրիգադ է աշխատում։
Անկարայում պայթյուն է որոտացել հրթիռներ արտադրող գործարանում. տեսանյութ