ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի օպերատիվ–մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները Հայաստանում ուսումնամարզական թռիչքների ընթացքում ուսումնական խնդիրներ են կատարել։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Օդաչուները թռիչքներն իրականացրել են տրված երթուղով լեռնային կիրճերի շրջանում տարբեր խնդիրների կատարմամբ, այդ թվում` զույգերով և շղթաներով տարբեր բարձրությունների վրա, գիշերային և ցերեկային ժամերին մարտական մեքենաների մանևրումների հետ կապված։
«Էրեբունի» ավիաբազայի ուսումնամարզական թռիչքներում ներգրավվել են Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 120 զինծառայող, շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ։
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ ՀՌՕ ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մարզումների կմասնակցեն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում։
Իրավիճակն առավելագույնս մարտականին մոտեցնելու համար ՀՌՕ զինծառայողները հատուկ խոչընդոտներ կհաղթահարեն ծխագլանիկների և պայթուցիկ փաթեթների կիրառմամբ։