Ադրբեջանի ԶՈւ–ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Կախակնի ուղղությամբ. ՊՆ

Հայկական կողմում տուժածներ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Գիշերը կրկին կրակոցներ են եղել ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Հայկական կողմում տուժածներ չկան:
Հիշեցնենք` նախորդ գիշեր էլ ադրբեջանական կողմը կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի և Արարատի մարզի Երասխ համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։