Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ

րասխում կառուցվող գործարան
Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում այսօր բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ–ի դրոշները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Երասխում կառուցվող մետաղաձուլարանի շինհրապարակում այսօր բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը լրագրողներին ասել է, որ գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները։
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքում հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։
Շինարարության վայրը սեփականատերն է ընտրել. նախարարությունը՝ Երասխի գործարանի մասին