1937 թվականի հունիսի 20-ին ավարտվեց ԽՍՀՄ–Հյուսիսային բևեռ–Վանկուվեր առաջին անվայրէջք թռիչքը։
Անձնակազմի հրամանատարը Վալերի Չկալովն էր, երկրորդ օդաչուն` Գեորգի Բայդուկովը, իսկ ղեկապետը Ալեքսանդր Բելյակովն էր
Երթուղու համար ընտրվել էր ավիակոնստրուկտոր Անդրեյ Տուպոլևի ԱՆՏ-25 հատուկ ինքնաթիռը։
Թռիչքը մեկնարկեց 1937 թվականի հունիսի 18-ին «Շչելկովո» (այժմ` «Չկալովսկի») օդանավակայանից։
Թռիչքն իրականցվեց սառցակալման և թթվածնի պակասի բարդ պայմաններում։
Հունիսի 19-ին ինքնաթիռը հասավ Հյուսիսային բևեռ, իսկ հաջորդ օրը վայրէջք կատարեց Վանկուվերի մոտ։
Օդաչուները երկնքում անցկացրին 63 ժամ 16 րոպե և հաղթահարեցին 9130 կմ։