Զինվորի տան ազգագրական պարի խումբը իր ելույթով սատարել է լողի և ջրագնդակի պարալիմպիկ թիմերին։ Այս մասին տեղեկանում ենք Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
«Պրոթեզները խոչընդոտ չեն այս տղաների համար, որ պարեն»,–գրված է հրապարակված տեսանյութին կից։
Նշենք, որ կենտրոնում անցկացվում է 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած Հենրիկ Հակոբյանի անվան հուշամրցաշարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զինվորի տան պարային խումբը մասնակցել է ժամանակակից պարերի առաջնությանը և հատուկ մրցանակի արժանացել։