Կոնդի վերակառուցման ժամանակ բնակիչների իրավունքները պետք է լինեն առաջնահերթ. Ավինյան

Կոնդ
Տիգրան Ավինյանն առաջարկեց հունիսի 21-ին քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկում անցկացնել քաղաքացիների իրավունքների հարցերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման ժամանակ բնակիչների սեփականության իրավունքները պետք է լինեն առաջնահերթ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Առաջին հարցը, որ պետք է լուծենք, բնակիչների՝ կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցն է։ Փաստացի իրենց սեփականության իրավունքի գրանցումն է այն սահմաններով, որ իրենք տարիներով, որպես փաստ, տիրապետել են, որպեսզի հետագայում՝ կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ, խնդիր չունենան կառուցապատողի, օտարողի հետ, այսինքն՝ իրավունքների խախտման խնդիր չլինի»,– հայտարարեց նա։
Ավինյանն առաջարկեց հունիսի 21-ին քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկում անցկացնել քաղաքացիների իրավունքների հարցերով:
Բուն նախագծի քննարկման հարցում փոխքաղաքապետը խնդրեց բոլորին հետևողական լինել, քանի որ, ըստ նրա, Կոնդի վերակառուցումը քաղաքապետարանի համար կարևոր ծրագիր է։
Տիգրան Ավինյանը նաև հանձնարարեց կազմել Երևանի Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիր։
«Ունենք կոնցեպտի առաջարկ, և դրա շրջանակներում էլ կարող ենք նախաձեռնել նմանատիպ պրոցես»,– ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ«Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանը պատրաստվում են գործնական քայլերի դիմել ՝ Կոնդի վերակառուցման ժամանակին մշակած նախագիծի շրջանակներում։