Հորդառատ անձրևներից հետո Իջևանի փողոցները գետերի են վերածվել. տեսանյութեր

Կադրերում երևում է, որ ավտոմեքենաները կիսով չափ ծածկված են ջրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում հորդառատ անձրևներից հետո փողոցները գետերի են վերածվել։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ինտենսիվ անձրևի ու կարկուտի կադրերը հրապարակել է ֆեյսբուքյան էջում։
Իսկ անձրևի հետևանքները երևում են սոցցանցային տիրույթում հրապարակված կադրերում։
Անձրևաջրերը բառացիորեն հեղեղել են փողոցները, ավտոմեքենաները կիսով չափ հայտնվել են ջրի տակ։
Կարկուտի պատճառած վնասներն ուսումնասիրում է աշխատանքային խումբը. Սյունիքի մարզպետ
Հիշեցնենք` երեկ նման իրավիճակ էր ստեղծվել նաև Գյումրիում։
Կարկտային ամպերը ՀՀ են մտնում Թուրքիայից, դրանց դեմ հնարավոր չէ պայքարել. Հիդրոմետի տնօրեն