ՀՀ–ն որդեգրել է հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ. Խաչատուրյան

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ներհայաստանյան հասարակական քաղաքական զարգացումներին։
Sputnik
Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է նախագահի մամուի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդիրի ներկայիս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:
Նա անդրադարձել է ներհայաստանյան հասարակական քաղաքական զարգացումներին, Հայաստանի տնտեսական կյանքում նկատելի աշխուժությանն ու այս ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի և Գերմանիայի նախագահների հետ
Վահագն Խաչատուրյանը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:
Նշենք, որ Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է մեկնել աշխատանքային այցով։