Հայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Արխիվային լուսանկար
Երկու թիմերը վերջին անգամ հանդիպել են 2014 թվականին, ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Լատվիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հայտնի է Եվրո-2024 ընտրական փուլի Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին`
Օգնյեն Չանչարևիչ
Վարազդատ Հարոյան
Հովհաննես Հարությունյան
Ստյոպա Մկրտչյան
Ուգուչուկվու Իվու
Էդուարդ Սպերցյան
Լուկաս Սելարայան
Նորբերտո Բալեկյան
Հրանտ-Լեոն Ռանոս
Արտակ Դաշյան, Նաիր Տիկնիզյան:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավարը Սլովակիան ներկայանցող Պետեր Կրալովիչն է: Մրցավարի օգնականներն են Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, 4-րդ պաշտոնյան է Մարտին Դոհալը։
VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնական՝ Պասկալ Մյուլլերը (Գերմանիա):
Հավելենք, որ երկու թիմերը վերջին անգամ հանդիպել են 2014 թվականին, ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Լատվիան։
Լատվիան Եվրո-2024 ընտրական մեկնարկային երկու տուրերում պարտվել է, Հայաստանի ընտրանին մեկ պարտություն և մեկ հաղթանակ ունի։