Հայաստան-Լատվիա հանդիպումից առաջ երկրպագուները երթ են անցկացնում Երևանում

Ոգևորված երկրպագուները երթով շարժվում են դեպի «Հանրապետական» մարզադաշտ։
Sputnik
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները Եվրոպայի առաջնության ընտրական խաղի մեկնարկից առաջ ավանդական երթ են անցկացնում Երևանի կենտրոնում։
Նրանք ծխագլաններով շարժվում են դեպի Հանրապետական մարզադաշտ՝ երգելով Հայաստանի օրհներգը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղը կանցկացվի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին։
Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին Եվրո-2024-ի D խմբի ընտրական խաղում Հրանտ-Լեոն Ռանոսի և Լուկաս Սելարայանի դուբլերի շնորհիվ 4։2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Ուելսի հավաքականի նկատմամբ։ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին խաղում հայ ֆուտբոլիստները պարտվել են Թուրքիայի հավաքականին (1:2):
Ով կամ ինչը օգնեց հաղթել Ուելսին. «նախկինները»` Հայաստանի հավաքականի խաղի մասին