Հայ-գերմանական հարաբերությունները զարգանում են․ ՀՀ նախագահը հանդիպել է Բեռլինի քաղաքապետին

ՀՀ նախագահը զրուցակցին ներկայացրել է Հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակը:
Sputnik
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բեռլինի քաղաքապետարան և գրառում թողել պատվո հյուրերի մատյանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Բեռլինի քաղաքապետ Կայ Վենգերի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք արձանագրվել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են և համագործակցային մեծ ներուժ ունեն:
ՀՀ նախագահն իր խոսքում մանրամասներ է ներկայացրել Հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը, ինչպես նաև բարձր է գնահատել խաղաղության հաստատման ուղղությամբ գործընկերների, այդ թվում` Գերմանիայի կանցլերի ջանքերը:
Կայ Վենգերն իր խոսքում նշել է, որ ՀՀ նախագահի այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման համար եւ իր նպաստը կբերի բիզնեսի առևտրատնտեսական, մշակութային, բարձր տեխնոլոգիական և այլ ոլորտներում հայ-գերմանական համագործակցության հետագա զարգացմանը:
Նշենք, որ Խաչատուրյանը Գերմանիա է մեկնել աշխատանքային այցով։
Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել Մանուշյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջև