Արին-Բերդ-Խարբերդ ջրատարը վթարվել է. անհայտ անձինք թուլացրել են հիմքը

Այս խողովակաշարով են ջուր ստանում Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներ:
Sputnik
Արին-Բերդ-Խարբերդ ջրատարի 600 մմ-ոց թուջե խողովակաշարը վթարվել է։ Տեղեկությունը հայտում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
Պատճառն այն է, որ երեկ երեկոյան անհայտ անձինք, փորձելով ապամոնտաժել «Վեոլիա ջուր» ընկերությանը պատկանող ջրատարի հարևանությամբ անցնող ինչ-որ խողովակաշար, հողային աշխատանքներ կատարելիս թուլացրել են ջրատարի հիմքը։
Այս խողովակաշարով են ջուր ստանում Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներ:
«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն այս պահին վթարի վայրում փորձում են ինժեներական հատուկ լուծումներով վերականգնել ջրատարը:
Աջափնյակի մետրոյի կառուցումը միաժամանակ 2-րդ և 3-րդ փուլում է. Ավինյան