Երկրաշարժ Ֆրանսիայում. մի շարք շինություններ են վնասվել

Երկրաշարժից հետո մի քանի հետցնցումներ են գրանցվել։
Sputnik
Ֆրանսիայի Դյու-Սևր դեպարտամենտում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հրապարակվել է շրջանի վարչակազմի թվիթերյան էջում։
«Այսօր առավոտյան` ժամը 04:27-ին, երկրաշարժ է զգացվել Դյու-Սևր դեպարտամենտում։ Գործողություններ են իրականացվում ահազանգերին արձագանքելու և շենքերի վիճակը ստուգելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ երկրի արևմուտքում ժամը 18:38-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Որոշ ժամանակ անց նշված տարածքում 3,1 և 4,4 մագնիտուդով հետցնցումներ են գրանցվել։
Որոշ համայնքներում շենքեր են վնասվել։ Ծովափնյա Շարանտի դեպարտամենտի Կուրսոն քաղաքում եկեղեցի է վնասվել, Արսե կոմունայում փլուզվել է տաճարի աշտարակների մի մասը։ Լա Լեն կոմունայում զգալիորեն վնասվել է եկեղեցու աշտարակը, տասնյակ տների պատերի վրա ճաքեր են առաջացել։
Թուրքիայի հարավ-արևելքում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել