Ձորաղբյուրում մեքենան բախվել է պատին, մահացածը նախկին պաշտոնյա է. ԶԼՄ

Շտապօգնության ավտոմեքենա
Ըստ նախնական տեղեկությունների տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզում Ձորաղբյուր գյուղում «Lexus» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վթարը տեղի է ունեցել այսօր` ժամը 17։20-ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնած շտապօգնության բժիշկները արձանագրել են քաղաքացու մահը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 76-ամյա Վահե Թոփալյանն է։
Կայքը նշում է, որ նա երկար տարիներ աշխատել է ՀԽՍՀ լուսավորության նախարարությունում, ՀԽՍՀ Պրոֆտեխկրթության պետական կոմիտում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ։
Ըստ նախնական տեղեկությունների` տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գեղարքունիքում «Mitsubishi»-ն բախվել է խողովակին. վարորդը մահացել է