Դիլիջանում ընթանում է ՔՊ–ի 2-րդ քաղաքական ժողովը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ քաղաքական ժողովը
Ժողովին մասնակցում են ինչպես իշխանական պատգամավորներ, այնպես էլ նախարարներ և ՔՊ անդամներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ քաղաքական ժողովը։ Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։
Հրապարակված լուսանկարներում երևում է, որ նիստը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստը վարում է Նիկոլ Փաշինյանը
Ժողովին ներկա են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Անդրանիկ Քոչարյանը և այլ պատգամավորներ ու նախարարներ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ քաղաքական ժողովը
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ ՔՊ–ի ժողովն անցկացվելու է «Դիլիջան» հյուրանոցում։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի 1-ին նիստն անցկացվել էր 2022 թվականի դեկտեմբերին Ջերմուկում։
Փաշինյանի և ՔՊ պատգամավորների հանդիպման ժամանակ հավաքում են անգամ հեռախոսները. «Ժողովուրդ»