Օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց տեղումները կշարունակվեն. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 16-ին, 19-20-ն առանձին շրջաններում, 17-18-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 16-20-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունիսի 16-ին, 19-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, 17-18-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հունիսի 16–ի գիշերը եղել է 14-16 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +28...+30 աստիճան։