Հռոմի պապը վիրահատությունից հետո Վատիկան է վերադարձել. կադրեր

Վիրահատությունը կատարվել է հունիսի 7-ին, ըստ տեղեկությունների` անցել է առանց բարդությունների։
Sputnik
Հռոմի Ֆրանցիսկոս պապը որովայնի վիրահատությունից հետո վերադարձել է Վատիկան։ Լրատվամիջոցները նկարահանել են, թե ինչպես է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պապական «Ֆիատ»-ում` վարորդի կողքին նստած, մտնում քաղաք–պետության տարածք։
Մենք համաշխարհային երրորդ պատերազմն ենք ապրում մաս–մաս. Հռոմի պապը դիմել է ՄԱԿ–ի ԱԽ–ին
Վատիկանի տարածք մուտք գործելուց առաջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարճ ժամանակով դուրս է եկել ավտոմեքենայից, որպեսզի ողջունի հիվանդանոցից դուրս գալու ճանապարհին իրեն ուղեկցող իրավապահ մարմինների աշխատակիցներին:
Ի պատասխան ինքնազգացողության մասին լրագրողների հարցերին, նա կատակել է. «Դեռ ողջ եմ»:
Վատիկան գնալու ճանապարհին Հռոմի պապը կարճ ժամանակով մտել է Սանտա Մարիա Մաջորե հռոմեական բազիլիկա։
Հռոմի ֆրանցիսկոս պապի հետվիրահատական շրջանը նորմալ է անցնում
Ֆրանցիսկոսի պապի որովայնի վիրահատությունը կատարվել է հունիսի 7-ին: Բժիշկները Հռոմի պապին լապարոտոմիա են արել (որովայնի հատվածում կտրվածք) և որովայնի պատի պրոթեզավորման վիրահատություն։ Սուրբ Աթոռի տեղեկատվության համաձայն՝ վիրահատությունն անցել է առանց բարդությունների և տևել է երեք ժամ: