ՀՀ–ում նոր հյուրանոցներ կարող են կառուցվել. Արշակյանն ընդունել է օտարերկրացի գործարարների

Հակոբ Արշակյան
Գործարարները նշել են, որ ներդրումներ կատարելու հարցում մեծ է Հայաստանի տնտեսական գրավչությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանում նոր հյուրանոցային համալիրներ կարող են կառուցվել։ Ինչպես հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն այս հարցը քննարկել է հյուրանոցային և ավիացիայի ոլորտների օտարերկրյա խոշոր գործարարների` «Sunrise Resorts and Cruises», «SkyMax Holidays»-ի հիմնադիր և նախագահ Հոսամ Էլ Շաերի, «Skymax Holidays»-ի գլխավոր տնօրեն Ամր Ազաբի և «ISR Air» ավիաընկերության տնօրեն Յոսի Յոսեֆի հետ հանդիպմանը։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստանում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի և դրանց կից ենթակառուցվածքների կառուցման հնարավորությունները: Այս համատեքստում հաշվի է առնվել մեր երկիր այցելող զբոսաշրջիկների ու Հայաստան տեղափոխվող օտարերկրացիների ավելացող հոսքը»,– ասված է հաղորդագրությունում:
Հյուրերը նշել են, որ մեր երկրում ներդրումներ կատարելու հարցում մեծ է Հայաստանի տնտեսական գրավչությունը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Վերջինս խոսել է Հայաստանում հյուրանոցների ծանրաբեռնվածությունից, կարևորել ոլորտում ներդրումներ իրականացնելու հարցում հյուրերի հետաքրքրությունը:
Մարզերի 80 տոկոսում ոչ մի լողավազան չկա. Փաշինյանը հանձնարարական է տվել