Աշոտյանը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր. դատարանը որոշումը կհրապարակի ժամը 12–ին

Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Տիգրան Աթանեսյանն ասաց, որ վաղվա որոշման հետ կապված շատ հույսեր չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն ավարտվեց: Որոշումը կհրապարակվի ժամը 12:00-ին:
Աշոտյանին հիմա կտեղափոխեն ձերբակալվածների պահման վայր: Լրագրողներին նիստից հետո ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:։
«Իմ և Աշոտյանի ոչ մի հարցին քննիչը չկարողացավ պատասխանել, տեսանելի էր, որ դատավորը ամեն ինչ հասկանում է, բայց շատ հույսեր չունեմ»,–ասաց Աթանեսյանը։
Նշենք, որ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Նրա նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն այսօր նա կրկին ձերբակալվել է։
Քննչական կոմիտեն Աշոտյանի ձերբակալումը հիմնավորում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածով (խափանման միջոցի պայմանների խախտում)։
Հավելենք, որ բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին 2022–ին մեղադրանք էր առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով (39 մլն 660 հազար դրամի չափով) գույքի ենթադրյալ հափշտակության համար, ու Արմեն Աշոտյանը մեղադրյալի կարգավիճակ ունի այդ նույն գործով։
Աշոտյանի կալանքի հարցով դատական նիստն ընդմիջվել է․ փաստաբանը նյութերին է ծանոթանում