Բաշկորտոստանից ի՞նչ է ներմուծվում ՀՀ. Նազարովը խոսել է համագործակցության ներուժի մասին

Բաշկորտոստանի կառավարության ղեկավարը նշել է, որ վերջին երկու տարիներին ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների մակարդակը զգալիորեն աճել է:
Sputnik
Բաշկորտոստանից Հայաստան արտահանվող արտադրանքի կեսից ավելին ՝ ավելի քան 61 տոկոսը, քիմիական արդյունաբերության արտադրանքն է։ «Sputnik на русском»–ի հետ զրույցում այս մասին ասել է Բաշկորտոստանի Հանրապետության վարչապետ Անդրեյ Նազարովը։
Անցյալ տարվա մայիսի կեսերին Հայաստանում բացվեց «Բաշկորտոստան» առևտրի տունը, որի գործունեության նպատակն է զարգացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունները, առաջին հերթին` Բաշկորտոստանի Հանրապետության հետ: Առևտրի տունը պետք է նպաստի նաև Հայաստանի տարածքում համատեղ ձեռնարկությունների բացմանը։
Նազարովի խոսքով ՝ Բաշկորտոստանից Հայաստան են մատակարարվում նաև պլաստմասսաներ, անօրգանական քիմիա, մետաղներ:
Հայաստանն իր հերթին Բաշկորտոստան է մատակարարում պարենային ապրանք, հումք (արտահանման ավելի քան 87%), ինչպես նաև մետաղներ, դրանցից պատրաստված իրեր, մեքենաշինական արտադրանք, ինչպես նաև տեքստիլ ապրանքներ, գունավոր մետաղներ։
«Մենք պահուստներ ունենք գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, պարարտանյութերի, փայտի, դեղագործության փոխադարձ մատակարարումները մեծացնելու համար», - ընդգծել է Բաշկորտոստանի կառավարության ղեկավարը:
Նա նաև նշել է, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը մեծացնելու մեծ ներուժ կա։