Վերանայել առկա մոտեցումները․ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները հանդիպել են

Աննա Վարդապետյանը Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ գլխավոր դատախազների հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում։ Վարդապետյանը ՌԴ գործընկերոջ հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին:
«Վարդապետյանն ընդգծել է, որ նման հանդիպումները առանցքային հարցերին անձամբ անդրադառնալու լավ առիթ են, դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել համագործակցության ընթացքում ծագած խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները»,-նշվում է հաղորդագրությունում։
Նա կարևորել է նախորդ տարի երկու երկրների դատախազությունների միջև ստորագրված 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի համատեքստում իրականացվող միջոցառումները, որոնց շրջանակում նախատեսված է նաև դասախոսությունների շարք՝ երկու երկրների դատախազների ներգրավմամբ:
Իգոր Կրասնովը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ խորացնելու մի շարք սկզբունքային ուղղություններով ու կոնկրետ գործերով երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը և վերանայել առկա մոտեցումները։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը