ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՌԴ գլխավոր դատախազությունից։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպումը
© Photo : Генпрокуратура России
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, բարձր գնահատելով մասնագիտական երկխոսությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը՝ շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին և Քյամրան Ալիևին՝ հետագա փոխգործակցության հաստատման հարցում կառուցողական մոտեցման համար:
Իգոր Կրասնով
© Photo : Генпрокуратура России
Ընդգծելով պետությունների ղեկավարների միջև ավելի վաղ տեղի ունեցած եռակողմ հանդիպման կարևորությունը՝ Կրասնովը կարևոր է համարել նաև դատախազների մակարդակով մշտական շփումների պահպանումը։
«Անձամբ ես և իմ բոլոր ենթակաները, այդ թվում ՝ սահմանամերձ տարածքում տեղակայված զինվորական դատախազները, կշարունակեն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ադրբեջանական և հայկական կողմերի միջև կառուցողական փոխգործակցություն ապահովելու համար։ Ընդ որում, որպես հիմնական խնդիր տեսնում եմ էսկալացիա թույլ չտալը»,-ասել է նա։
Քյամրան Ալիև
© Photo : Генпрокуратура России
ՌԴ գլխավոր դատախազը նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան ապահով պայմաններ ստեղծել տարածաշրջանի ներդաշնակ զարգացման և բոլոր այնտեղ ապրողների արժանապատիվ կյանքի համար։
Աննա Վարդապետյան
© Photo : Генпрокуратура России
Սա 2021 թվականից ի վեր նմանատիպ ձևաչափով անցկացված 5-րդ հանդիպումն էր: