Հայաստանում տասներորդ ռուսական կենտրոնը բացվեց Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ Նախաձեռնության հեղինակը Երևանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնն է՝ ՌԴ նախագահի աշխատակազմի և Սյունիքի ղեկավարության աջակցությամբ:
Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը խոսեց ռուսաց լեզուն յուրացնելու և ռուսական մշակույթն ուսումնասիրելու կարևորության մասին։
«Ռուսաց լեզվի ուսուցումը ռուսական բուհեր ընդունվելու հնարավորություն է։ Ռուսաստանը մի քանի հարյուր տեղ է հատկացնում հայաստանցի շրջանավարտների համար, որպեսզի ի շահ մեր ժողովուրդների նրանք սովորեն Ռուսաստանում, ստանան անհրաժեշտ մասնագիտություններ և վերադառնան Հայաստան, նպաստեն երկրի աճին»,-ասաց Սելեզնյովը։
Նախաձեռնությունը կարևորեց նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը:
Իգոր Մասլով
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք միշտ աջակցել են և աջակցելու ենք հումանիտար ոլորտում ցանկացած նախագծի», - ասաց նա:
Նրա խոսքով՝ կենտրոնների բացումը կարևոր փուլ է, որը երեխաներին թույլ է տալիս ապագայում ընտրել իրենց կյանքի ուղին: Մասլովը նշեց, որ երկու լեզվի տիրապետող մարդը կրկնակի հարուստ է: Նա ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից 3D տպիչ նվիրեց կենտրոնին։
Երևանում «Մոսկվայի տուն» ՄՄԳԿ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ ընդգծեց, որ Մեղրիում կենտրոնի բացումը անհրաժեշտություն էր, քանի որ երեխաները ռուսերեն սովորելու ցանկություն ունեն:
Միջոցառման շրջանակում տարածաշրջանի բնակիչների համար բացվեց նաև Մոսկվային նվիրված ժամանակավոր ցուցահանդես։
Նշենք, որ Հայաստանի տարածքում գործում է ռուսական տասը կենտրոն՝ Վանաձոր, Իջևան, Արմավիր, Հրազդան, Երևան, Քաջարան, Ծաղկաձոր քաղաքներում, Վարդաձոր, Մալիշկա գյուղերում: Առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2020 թվականին։
Ռուսական կենտրոնում, բացի ռուսաց լեզվի ուսուցումից, անցկացվում են լրացուցիչ դասընթացներ՝ ռոբոտաշինություն, ֆինանսական գրագիտություն, մուլտիմեդիա: Այստեղ կարելի է գտնել անհրաժեշտ գրականություն, որոշ կենտրոններում գործում են ստեղծագործական խմբակներ։