ՀՀ վարչապետը Բադասյանին ուղարկում է Բրյուսել, Քերոբյանին` ԱՄՆ

ՊԵԿ նախագահը 5 օր կլինի Բելգիայում, իսկ էկոնոմիկայի նախարարը ԱՄՆ–ում կանցկացնի 4 օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին արտերկիր գործուղել։ Վարչապետի որոշումները հրապարակվել են e-gov.am էլեկտրոնային կառավարման հարթակում։
Մասնավորապես Ռուսատմ Բադասյանը 5 օրով գործուղվում է Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ մասնակցելու Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի 141-րդ և 142-րդ նստաշրջաններին։
Իսկ նախարար Վահան Քերոբյանը 2023 թվականի հունիսի 19-23-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում մասնակցելու է (Նյու Յորք) «Ներդրումները տեղորոշում են Հայաստանը» խորագրով «Orion Summit 2023» միջոցառմանը:
Գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից։