Հայաստանում անձրևները մի քանի օր էլ կշարունակվեն. եղանակի տեսություն

Անձրև
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ արագության։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակը Հայաստանում
Այսօր երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 24-26, գիշերը` 16-18 աստիճան տաքություն։
ՀԿԵ-ն սկսել է Երևան-Բաթում ամառային փոխադրումները