Գիտություն և կյանք. ինչպես Ռուսաստանը Հայաստանում ամրապնդեց Հնդկաստանի հետ կապը

Ֆարզան Բալավալա
Չունենալով օգտակար հանածոներ և ելք դեպի ծով` Հայաստանը արտասահմանյան ներդրումներ է ներգրավվում գիտության և կրթության մեջ։
Sputnik
Բարեկամ երկրների երկու բուհեր Երևանում պայմանավորվեցին համագործակցել հնդիկ ուսանողների ուսուցման գործում։ Սա հայ–ռուսական գիտակրթական համաժողովի արդյունքներից մեկն էր։ Ռուսական կողմից համաձայնագիրը ստորագրեց Մարիի պետական ​​համալսարանի (Յոշկար Օլա) ռեկտոր Միխայիլ Շվեցովը, հայկական կողմից` Երևանի «Մխիթար Գոշ» միջազգային համալսարանի` երկու երկրների համար հազվագյուտ անունով ռեկտոր Ֆայզան Բալավալան։
Նա Հնդկաստանի քաղաքացի է, կրթությունը ստացել է Ռուսաստանում, իսկ հեռանկարային աշխատանքի համար ընտրել է Հայաստանը։ Նրա խոսքով` այս երկու պետությունները մասնագիտությունների որակյալ ուսուցման առումով բարձր են գնահատվում իր հայրենիքում։
– Ինքս բժիշկ եմ, և մեզ մոտ` Նյու Դելիում, բժիշկների շուրջ 50 տոկոսն իրենց դիպլոմները պաշտպանել են ռուսական կամ հայկական բուհում, – ասում է բժիշկ Ֆայզանը։
Նրա խոսքով` Հնդկաստանում բարձրագույն կրթություն ստանալը թանկ է, այդ պատճառով հետխորհրդային տարածքում սովորելը բավական շահավետ է։ Բոլորին է հայտնի, որ վերադարձող ուսանողները հաջողությամբ անցնում են պարտադիր պետական ատեստավորումը և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու հնարավորություն են ստանում։
– Հայաստանում 3 մլն բնակչություն կա, Ռուսաստանում` 140 մլն, իսկ Հնդկաստանում միայն դպրոցականների թիվը 300 մլն է, – ասում է Շվեցովը։
Միխայիլ Շվեցով
Նախագիծը բավական հեռանկարային է թվում Հնդկաստանից ներդրումներ գրավելու համար։ Ընդ որում` Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի համեմատ ավելի փոքր քաղաքների ընտրությունը բացատրվում է ազգային մտածելակերպով։ Բժիշկ Ֆայզանը նշում է, որ հնդիկ ուսանողները նախընտրում են ապրել և սովորել համեստ պայմաններում։ Ռեկտոր Շվեցովն էլ մեկ այլ հետաքրքիր դետալ է նշում` օտարերկրյա ուսանողների ավելացումը միջազգային է դարձնում բուհը, հետևաբար` նաև գրավիչ տեղի ուսանողների համար։
Ուսանողները Երևանում և Յոշկար Օլայում գործընկերային ծրագրով կուսանեն անգլերենով և ռուսերենով ու կհաղորդակցվեն հայերենով։ Դա միայն կամրապնդի Հնդկաստանի և Եվրոպայի մարդկանց կապերը, որոնց կյանքն ու գիտությունը միավորել են մեկ ընդհանուր հնդեվրոպական լեզվաընտանիքում։
Զրույցի մանրամասները` տեսանյութում։
ՄՊՀ-ն և ԵՊՀ-ն համագործակցության համաձայնագիր ստորագրեցին Երևանում