Դիլիջանի անտառներում մերկ և մասամբ հոշոտված վիճակում հայտնաբերվել է 24-ամյա աղջկա դին

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզում` Դիլիջան–Երևան ավտոճանապարհի 2-րդ ոլորանի հարակից անտառում, մերկ և մասամբ հոշոտված վիճակում հայտնաբերվել է 24-ամյա կնոջ դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կնոջը հայտնաբերել են այսօր` հունիսի 15-ին։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը 24-ամյա ՌԴ քաղաքացի է, որն այս տարվա հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել էր Հայաստան։
«Երկու օր նրա մասին մայրը տեղեկություն չի ունեցել, դիմել է ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժին և հայտնել, որ մինչև օրս իր աղջկա վերաբերյալ տեղեկություն չունի։ Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն արդեն շոշափելի արդյունքներ ունի կատարված սպանության բացահայտման վերաբերյալ, սակայն նախաքննության գաղտնիությունը պահպանելով, այս պահին այլ մանրամասներ չի հրապարակվում»,– գրում է կայքը։
Այս պահին տեղում աշխատում են քննչական խումբն ու դատական բժիշկը։
Դժբախտ պատահա՞ր, թե՞ սպանություն. Այգավան գյուղում հայտնաբերվել է 37-ամյա տղամարդու դի