Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանական կրակոցների հետքերը. ի՞նչ տեսան օտարերկրյա դիվանագետները Երասխում

Sputnik
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներն այսօր այցելել են Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի տարածք, որտեղ երեկ ադրբեջանական կրակոցների հետևանքով Հնդկաստանի քաղաքացիներ են վիրավորվել։ Նրանց ցույց են տվել այն վայրը, որտեղ վիրավորվել են Հնդկաստանի քաղաքացիները, տեխնիկայի և կառուցվող օբյեկտների վրա խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանի («Իստիգլալ») գնդակոծության հետքերը։
Ապագա գործարանը կառուցվում է ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Դրանցից մեկը գյուղի վերին հատվածում է, և հենց այդտեղից է եղել գնդակոծությունը։
«Միակ միտումը խանգարելն է». Արարատի մարզպետը` ադրբեջանական կրակոցների մասին
Գործարանի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են 2 ամիս առաջ, սակայն տարածքի ուղղությամբ նմանատիպ գործողություններ իրականացվել են առաջին անգամ։ Ականատեսների և զինվորականների խոսքով` կրակոցները նպատակաուղղված են եղել հենց այդ օբյեկտի ուղղությամբ։
Այս պահին ընդհանուր աշխատողները մոտ 200 հոգի են, որոնցից գրեթե 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, բայց գործարանի ղեկավարությունը հույս ունի, որ որոշակի տեխնիկական հարցեր կարգավորելուց ու ճշտելուց հետո աշխատանքները կվերսկսվեն։
Ինչպես նշում են տեղի իշխանություններն ու գործարանի ղեկավարը, շինարարության համար հատուկ է ընտրվել սահմանամերձ գյուղը երկրի սահմանամերձ գոտին զարգացնելու համար։
Բացի այդ, կառուցապատման համար տարածքն ընտրվել է` հաշվի առնելով երկաթուղու առկայությունը, Երևանին մոտ լինելը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը։
1 / 20

Երասխ տանող ցուցանակ

2 / 20

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների դիվանագետներն այցելել են ադրբեջանական ԶՈւ-ի կողմից գնդակոծված մետալուրգիական գործարանի շինհրապարակ

3 / 20

ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը օտարերկրյա դեսպաններին ներկայացնում է գնդակոծության մանրամասները

4 / 20

Շինհրապարակից հստակ երևում են ադրբեջանական դիրքերը

5 / 20

Երասխում կառուցվող գործարանի տարածքից երևում են ադրբեջանական դիրքն ու դրոշը

6 / 20

Ադրբեջանական զինուժի կրակոցներից վնասված մեքենան

7 / 20

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պերունչիկը

8 / 20

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը

9 / 20

Կրակոցներից վնասված տրակտորներից մեկը

10 / 20

Դիվանագիտական ներկայացուցիչները զննում և լուսանկարում են վնասված տրակտորը

11 / 20

Ականատեսները դիվանագետներին ցույց են տալիս կրակոցների հետքերը

12 / 20

Աշխատակիցը ցույց է տալիս ադրբեջանական դիրքերը

13 / 20

Կրակոցների հետքերը ապագա գործարանի պատին

14 / 20

Լեհաստանի դեսպանատան ներկայացուցչին ցույց են տալիս կրակոցների հետքերը

15 / 20

Խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից արձակված կրակոցի հետքը

16 / 20

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորին լուսանկարում է ադրբեջանական կրակոցների հետքերը

17 / 20

Ադրբեջանական կրակոցների ևս մեկ ապացույց

18 / 20

Դիվանագետները ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծված մետալուրգիական գործարանի շինհրապարակում

19 / 20

Շինաշխատանքներում ներգրավված է Հնդկաստանի շուրջ 70 քաղաքացի

20 / 20

Հայկական եռագույնը Երասխում

Երասխում մետալուրգիական գործարանի վրա կրակոցների դեպքով հարուցվել է քրգործ. մանրամասներ