Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի–Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 14-15-ը, 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 15-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` մինչև հունիսի 18-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին կլինի հարավարևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր և վաղը, ինչպես նաև հունիսի 17-ին սպասվում է, 16-ին, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Իրանի հետ ՀՀ սահմանին «Մեղրի» սահմանային անցակետի արդիականացումը կավարտվի 2026 թվականին