Պուտինը Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

Վլադիմիր Պուտին
Նոր դեսպանը նախկինում զբաղեցնում էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի պաշտոնը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Միխայիլ Եվդոկիմովին: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության հարթակում։
«Մեզ հերթական անգամ խաբեցին»․ Պուտինը՝ հացահատիկի գործարքի մասին
«Եվդոկիմով Միխայիլ Նիկոլաևիչին նշանակել Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։ Բոչարնիկով Միխայիլ Նիկոլաևիչին ազատել Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»,- ասված է հրամանագրում:
Նախկինում Միխայիլ Եվդոկիմովը զբաղեցնում էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի պաշտոնը:
Աղքատացված ուրանով զինամթերք շատ ունենք, դրանք կկիրառենք ի պատասխան․ Պուտին