Ջրհեղեղ Սոչիում. Մացեստա գետը դուրս է եկել ափերից

Հորդառատ անձրևները հանգեցրել են քաղաքի ճանապարհների և մի շարք տարածքների հեղեղմանը։
Sputnik
Սոչիում Մացեստա գետը դուրս է եկել ափերից, հայտնում է Կուբանի օպերատիվ շտաբը:
Նշվում է, որ հեղեղվել են ավտոմեքենաներ, տնամերձ տարածքներ, նկուղային և առաջին հարկերում գտնվող տարածքներ։
Տվյալները ճշտվում են։
Ավելի վաղ օդերևութաբանները զգուշացրել էին վատ եղանակի մասին. կանխատեսվում էր հորդառատ անձրև և ամպրոպ: Սոչիի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկու հանձնարարությամբ բոլոր ծառայություններն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի։