Իտալիայում հրաժեշտ են տալիս Սիլվիո Բեռլուսկոնիին. կադրեր Միլանի տաճարից

Հրաժեշտի արարողությանը ներկա են նրա ընտանիքի բոլոր անդամները։
Sputnik
Միլանի տաճարում ընթանում է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժեշտի արարողությունը։
Կադրերում երևում է, որ տաճարը լեփ–լեցուն է մարդկանցով։ Ներկա են ոչ միայն ընտանիքի անդամներն ու ընկերները, այլև քաղաքական գործիչներ ու հասարակ քաղաքացիներ։
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մահացավ հունիսի 12-ին Միլանի «San Raffaele» հիվանդանոցում։ Նա սեպտեմբերին կդառնար 87 տարեկան։
Քաղաքական գործչին հիվանդանոց էին տեղափոխել հունիսի 9-ին` բուժկենտրոնից դուրս գրվելուց ընդամենը 3 շաբաթ անց։
Բեռլուսկոնին չորս անգամ զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը։ Բացի այդ, նա առաջին մուլտիմիլիարդերն է, որ գլխավորել է եվրոպական երկրի կառավարությունը և եղել է Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։